Մաքրել ու բարեկարգել են զբոսաշրջային ու պատմամշակութային վայրերը, ճանապարհների մայթերը։
Երկրում համապետական շաբաթօրյակ էր: Հանրապետության բազմաթիվ բնակավայրերում մաքրել ու բարեկարգել են զբոսաշրջային ու պատմամշակութային վայրերը, ճանապարհների մայթերը, հանրային օգտագործման տարածքները։ Մայրաքաղաքում հատուկ ուշադրություն են դարձրել զբոսայգիներին և պուրակներին: