Խորհրդարանն ընդունել է ընտրախախտումների դեպքում պատժամիջոցները խստացնող ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքները և երկրորդ ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: