Կյանքում չկա ավելի կարևոր բան, քան կրթությունը:
«Այբ» կրթական հիմնադրամի «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների հաղթողներին ու մասնակիցներին Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է՝ կյանքում չկա ավելի կարևոր բան, քան կրթությունը: «Լավ կլինի, որ հիմա աշակերտները կրթության միջոցով հասկանան՝ ի՞նչ առաքելություն ունեն երկիրն ավելի լավը դարձնելու գործում»,- ասել է վարչապետը։