Հետհեղափոխական Հայաստանին անհրաժեշտ է տնտեսության աճ, իսկ դրա զարգացման համար կարևոր է կանանց ներգրավվածությունը:
Հետհեղափոխական Հայաստանին անհրաժեշտ է տնտեսության աճ, իսկ դրա զարգացման համար կարևոր է կանանց ներգրավվածությունը՝ հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին` Կանանց ձեռներեցության ակումբի միջոցառմանը: Այն գործում է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում» ծրագրով։