«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է տրամադրել իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բաժնեմաս չունի և երբևէ չի ունեցել. հայտարարել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: Մանրամասն աուդիտ իրականացնելու համար «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է տրամադրել իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները: