Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է:
Պաշտպանության նախարարը ռազմատեխնիկական գործակցության հարցեր է քննարկել «Ռոս-աբարոն-էքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է Սերգեյ Շոյգուի հրավերով: Հայկական պատվիրակության հանդիպումներն ընթանում են «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում: