Գլխավոր դատախազությունում նախապատրաստում են բողոքը:
Մեղադրող և պաշտպանական կողմերը ստացել են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Գլխավոր դատախազությունում նախապատրաստում են բողոքը: Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկում է Վճռաբեկ դատարան ներկայացվելիք բողոքը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դիմել է ՀՔԾ՝ խնդրելով թույլատրել հրապարակել կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: