Մոսկվայի հայերը Հայաստանի դեսպանատան մոտ են հավաքվել։
Աշխարհի տարբեր քաղաքներում երևանյան հանրահավաքին հետևել են մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Մոսկվայի հայերը Հայաստանի դեսպանատան մոտ՝ մեծ էկրանից Հայաստանի վարչապետի ելույթին հետևելու էին եկել դեռ հանրահավաքի մեկնարկից մեկ ժամ առաջ: