Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Քոչարյանի կոչը սադրանք է որակում:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում կոչ է արել լրագրողներին՝ միավորվել և քննչական մարմնից պահանջել բացահայտել նախաքննության գաղտնիքը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այս կոչն անընդունելի է համարում և սադրանք որակում: