Ադրբեջանական ծագման ձմերուկ Հայաստանում չկա:
Ադրբեջանական ծագման ձմերուկ Հայաստանում չկա: Սննդի անվտանգության ծառայությունը անդրադարձել է զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությանը, թե գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որն ունի ադրբեջանական ծագում: Ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից՝ ընդհանուր՝ 1327 տոննա: Ծառայությունը հորդորում է չտարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: