Սյունիքում ոստիկանների թողտվությամբ հարձակվել են երիտասարդների վրա։
Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան երեսուն մարդ հարձակվել է համայնքի տներից մեկն այցելած ինը երիտասարդների վրա, ծեծել են նրանց, սպառնացել, հայհոյել և վտարել։ Տուժածներից երկուսը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած 7 հոգու վնասվածքները թեթեւ են. հիմա գտնվում են ոստիկանության բաժնում։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կանչից ավելի քան մեկ ժամ անց։