Սահմանախախտը ձերբակալվել է Գյումրիի սահմանապահ ջոկատի հատվածում:
Հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է ձերբակալվել. այս մասին տեղեկացրել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Սահմանախախտը ձերբակալվել է Գյումրիի սահմանապահ ջոկատի հատվածում սահմանի ինժեներական և տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ: Ձերբակալվածը Թուրքիայի քաղաքացի է: Նրա մոտ հայտնաբերվել է հեռախոս, որում եղել են պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ ու տեսանյութեր: Սահմանախախտը փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին, աշխատանքներ են տարվում կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: