1920թ. Շուշիում տեղի ունեցած ջարդերը պատմաբանների կարծիքով ցեղասպանություն էին:
Մոտ մեկ դար առաջ Շուշիում տեղի ունեցած ջարդերը պատմաբանների կարծիքով ցեղասպանություն էին, որ միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել: Կովկասի Փարիզ համարվող Շուշին 1920 թվականի մարտի 23-ին թյուրքախոս թաթարները վերածել էին կրոնական մոլեռանդության թատերաբեմի: