Հայաստանյան պատգամավորները նախադեպը չունեցող այցով Վաշինգտոնում էին:
Ոչ միայն Արցախի, Ցեղասպանության ճանաչում, այլ նաև հայաստանյան ներքաղաքական ու տնտեսական օրակարգեր. այս թեմաներով է ամերիկահայ համայնքը «հարցաքննել» մեր պատգամավորներին, որոնք նախադեպը չունեցող այցով Վաշինգտոնում էին: Կոնգրեսական միջանցքներից մեր օրենսդիրները վերադարձել են դրական ակնկալիքներով: