Երբ Հայաստանը վավերացնի ԵՄ-յան հետ շրջանակային համաձայնագիրը, Լեհաստանը կփորձի հնարավորինս արագացված ընթացակարգով վավերացնել այն:
Երբ Հայաստանը վավերացնի ԵՄ-յան հետ շրջանակային համաձայնագիրը, Լեհաստանը կփորձի հնարավորինս արագացված ընթացակարգով վավերացնել այն. հայտարարեց Լեհաստանի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին. այդ մասին պայմանավորվել են հայ գործընկերների հետ քննարկումների ժամանակ: Վարշավան կմիջնորդի՝ այդ գործընթացը արագացվի նաև Վիշեհրադյան պետությունների վավերացման ժամանակ: