ՀՀ Նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:
Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով Հայաստանի Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին: Սերժ Սարգսյանի խոսքով՝ քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացման, տնտեսության արդիականացման և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացման քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին:
Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել՝ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Ռազմավարական գործընկեր, դաշնակից պետությունների ղեկավարները վերահաստատել են միջպետական հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու պատրաստակամությունը: Նշել են՝ ջանք չեն խնայելու, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն լինի: