Դպրոցը գործելու է համաշխարհային «Paul Bocuse» ինստիտուտի ծրագրով ու փորձով:
Ֆրանսիացիներն ուզում են Գյումրիում խոհարարական դպրոց հիմնել: Գաղափարը ներկայացրել են վարչապետին: Դպրոցը գործելու է համաշխարհային «Paul Bocuse» ինստիտուտի ծրագրով ու փորձով. վարչապետին հավաստիացրել են ինստիտուտի գործադիր փոխնախագահ Էրվե Ֆլյորին, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանն ու ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը: Paul Bocuse-ի մասնաճյուղեր կան աշխարհի շատ երկրներում: