Երևանում կանխվել է 103 շիշ կեղծ կոնյակի վաճառքը:
Երևանում կանխվել է 103 շիշ կեղծ կոնյակի վաճառքը: Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ կեղծ ոգելիցը շշալցրել է Ասատուր Ասատրյանը: «Մալաթիա 92» տոնավաճառի տաղավարներից մեկում գտել են կոնյակի արտադրության պարագաներ: Պարզվել է, որ պատրաստի շշերը վաճառվել են Ասատուր Ասատրյանի կնոջ՝ ազատ ձեռներեց Կարինե Միքայելյանի վարձակալած տարբեր տաղավարներոււմ: