Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը աղմկոտ ավարտ է ունեցել:
Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունն աղմկոտ ավարտ է ունեցել: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ 96 կողմ և երկու դեմ ձայնով ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ելք» խմբակցության 7 պատգամավորները դեմ են քվեարկել Հարությունյանի թեկնածությանը: