«Ազգ-բանակը» մեծ բանակ ունեցող փոքր երկրի կյանքի ոճի վերանայումն է:
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ ազատամարտիկներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, հանդիպել սաների հետ: Մոնթեականներին Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե ինչ ծրագրերով են բարեփոխում բանակը, անդրադարձել «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին, «Ազգ-բանակ»-ի ռազմավարությանը:
«Սկզբունքները «Ազգ-բանակի», կարծում եմ, պարզ են: Դա մեծ բանակ ունեցող փոքր երկրի կյանքի ոճի վերանայումն է, որտեղ բանակը ոչ թե երկու տարվա ծառայություն է, այլ ողջ կյանքում պետության հետ, պետության անվտանգության հետ յուրաքանչյուր քաղաքացու կապի հաստատումն է»,- ասել է Պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանը խոսել է նաև բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի մասին, որով կյանքի կկոչվեն սոցիալական, կրթական, ռազմարդյունաբերական նոր նախագծեր: