Առաջադրված թեկնածուներ դեռ չկան. նրանց գրանցելու վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:
«Արցախում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումներից հետո երկրորդ հանրապետության ամբողջ ղեկավարությունը հորդորել է, որ նա ընդունի Նախագահ Սարգսյանի առաջարկը և գրանցվի որպես նախագահի թեկնածու»,- ասել է Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
«Սերժ Սարգսյանին հատուկ են բավականին հեռահար նպատակներ և ծրագրեր հաշվարկելն ու իրականացնելը: Նախագահը կարողացավ ճիշտ գնահատել ժամանակը՝ սկսած սահմանադրական փոփոխություններից: Դա գուցե միակ ճանապարհն էր, որով կարելի էր գնալ կադրային նորացումների, որոնք վաղվա Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար անչափ կարևոր են»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը:
Ազգային ժողովում սկսվել են Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուների առաջադրումները: Aysor.am-ին խորհրդարանի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասել է, որ առաջադրված թեկնածուներ դեռևս չկան: Նրանց գրանցելու վերջնաժամկետը փետրվարի 28-ն է: