Արտգործնախարարը կարևորել է բանակցություններին Արցախի վերադարձը;
«Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ դրական միտումներ են նկատվում»,- Ստեփանակերտում հայտարարել է Արցախի արտգործնախարարը: Մասիս Մայիլյանի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի միջազգային ճանաչումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը 2018-ին էլ մնալու են որպես արտաքին ճակատի հիմնական ուղղություններ։ Արտգործնախարարը կարևորել է բանակցություններին Արցախի վերադարձը և հաստատել, որ Արցախը պատրաստ է դե յուրե նման պատասխանատվություն վերցնել։