Նախագահն իր խոսքում բարձր է գնահատել բարեկամ Չեխիայի աջակցությունը Հայաստանին:
Չեխիայի 73-ամյա նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նախագահ Սարգսյանը: «Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և մենք շահագրգռված ենք խորացնելու երկկողմ գործակցությունը բոլոր ձևաչափերում», - գրել է նախագահը՝ իր խոսքում բարձր գնահատելով բարեկամ Չեխիայի աջակցությունը Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող օրակարգին, Հայոց ցեղասպանության հարցում Չեխիայի անվերապահ գնահատականն ու նախագահ Զեմանի անձնական բարեկամությունը: