Հատուկ ուշադրություն է հատկացվել ղեկավարման համակարգի կատարելագործմանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներով համալրմանը:
Արցախում ռազմական խորհրդի նիստում ամփոփել են անցած տարին ու նախանշել անելիքները: Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն առաջընթաց է արձանագրել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով: Հատուկ ուշադրություն է հատկացվել ղեկավարման համակարգի կատարելագործմանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներով համալրմանը: Արցախի զինուժը կատարել է 2017-ի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: