Քաղաքական փոխհամաձայնությամբ ԵԽԽՎ նոր նախագահ է դարձել իտալացի պատգամավոր Միկելե Նիկոլետին:
Քաղաքական փոխհամաձայնությամբ ԵԽԽՎ նոր նախագահ է դարձել իտալացի պատգամավոր Միկելե Նիկոլետին: Նախագահությունը խմբերին հերթով է անցնում: Սոցիալ-դեմոկրատների խումբը դեռ հոկտեմբերին էր ընտրել Վեհաժողովի նախագահի թեկնածու Նիկոլետիին: Նա ԵԽԽՎ-ում հայտնի է հավասարակշիռ կեցվածքով, ադրբեջանցիների գլխավոր լոբբիստներից Ագրամունտի հրաժարականի պահանջողներից էր:
Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարն այսօր իր ելույթում անդրադարձել է Հայաստան-ԵՄ համաձայնագրին, շեշտել փաստաթղթի կարևորությունը: Եվրոպական բարձր ամբիոնից Արփինե Հովհաննիսյանը հիշեցրել է. ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ևս նշել է, որ սա միակ նման համաձայնագիրն է, որը կնքվել է ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրի միջև: