ՊԵԿ-ում նախատեսում են, որ բիզնեսն այս տարի նախորդի համեմատ պետք է 150 միլիարդ դրամով շատ հարկ ու տուրք վճարի բյուջե:
Այն հարկատուները, որոնք իրենց հաշվապահությունը չեն թաքցնի Պեկետամուտների կոմիտեի ամենօրյա հսկողությունից՝ կորակվեն ոչ ռիսկային և դուրս կգան ստուգումների ցանկից: ՊԵԿ-ում նախատեսում են, որ բիզնեսն այս տարի նախորդի համեմատ պետք է 150 միլիարդ դրամով շատ հարկ ու տուրք վճարի բյուջե: Երկրի նախագահն ու վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել էին մաքուր աշխատող գործարարի վարչարարությունը պարզեցնող մեխանիզմ ունենալ: Նախատեսում են գործարկել հորիզոնական մոնիթորինգի համակարգ: Հարկահավաքները նորության մասին այսօր տեղեկացրել են հիվանդանոցների, բուժկենտրոնների տնօրեններին ու ֆինանսիստներին: Առաջարկը դուր է եկել բժիշկ-հարկատուներին: