Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն առանձնացրել է գերխնդիրը՝ անձեռնմխելի պահել պետության սահմանները:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մշակվել է բանակի զարգացման մասշտաբով աննախադեպ ծրագիր: Զինուժի արդիականացման երկարաժամկետ՝ յոթնամյա ծրագրի նախագիծը պատրաստ է: Պաշտպանության նախարարությունում քննարկմանը ՀՀ Նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն առանձնացրել է գերխնդիրը՝ անձեռնմխելի պահել պետության սահմանները: