Նախագահ Սարգսյանը Վրաստան այցի երկրորդ օրը հանդիպել է երկրի գործադիրի և օրենսդիրի ղեկավարներին:
Նախագահ Սարգսյանը Վրաստան այցի երկրորդ օրը հանդիպել է երկրի գործադիրի և օրենսդիրի ղեկավարներին, նաև՝ Համայն վրաց պատրիարքին, շնորհավորել Իլյա Երկրորդին՝ գահակալման 40-ամյակի առիթով: Նախագահն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, ծաղկեպսակ դրել «Հերոսների» հրապարակի հուշակոթողին, եղել Ամենայն հայոց բանաստեղծի՝ վերջերս նորոգված տանը: