Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր երկու դատավճիռ է հրապարակելու` Արցախյան հակամարտության ընթացքում տեղահանված փախստականների բողոքներով փոխհատուցում տալու վերաբերյալ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր երկու դատավճիռ է հրապարակելու` Արցախյան հակամարտության ընթացքում տեղահանված փախստականների բողոքներով փոխհատուցում տալու վերաբերյալ: Առաջին գործով` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», բողոք է ներկայացրել 6 փախստական՝ Լաչինի շրջանի իրենց տները վերադառնալ չկարողանալու համար: Երկրորդ գործով` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», հայ փախստականն է բողոքում, որ ստիպված է եղել հեռանալ Շահումյանի շրջանի իր տնից եւ մինչեւ օրս զրկված է այնտեղ վերադառնալու իրավունքից: ՄԻԵԴ-ը այս գործերը քննում էր մի քանի տարի։ 2015-ին երկու հայցն էլ բավարարվեց: Բայց արդար փոխհատուցման վերաբերյալ որոշումն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր և դատարանը հետաձգեց դրա հրապարակումը: Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը «Օրակարգին» տված հարցազրույցում շեշտել է՝ Արցախը պետք է ներգրավվի ՄԻԵԴ վճիռների իրականացման գործում: