Անդրադարձել է զինված ուժերն արդիականացնելու յոթնամյա ծրագրին, ներկայացրել՝ իրավիճակը սահմանին, ասել, թե ինչպես կարող է սփյուռքը մասնակցել «Ազգ-բանակ» ծրագրին: Վիգեն Սարգսյանը այս թեմաների շուրջ զրուցել է նաև հայ համայնքի հետ հանդիպմանը:
Հայաստանի պաշտպանության նախարարը այցելել է Միացյալ Նահանգներ: «Օրակարգ»-ի թղթակիցը Լոս Անջելեսից հայտնում է, որ Վիգեն Սարգսյանը հանդիպել է Կալիֆորնիայի համալսարանի ուսանողների և դասախոսների, Լոս Անջելեսի քաղաքապետի հետ: Պաշտպանության նախարարը հարցազրույց է տվել Ամերիկայի հայկական լրատվամիջոցներին: Խոսել է զինապարտության օրինագծի և դրա շուրջ աղմուկի մասին: Անդրադարձել է զինված ուժերն արդիականացնելու յոթնամյա ծրագրին, ներկայացրել՝ իրավիճակը սահմանին, ասել, թե ինչպես կարող է սփյուռքը մասնակցել «Ազգ-բանակ» ծրագրին: Վիգեն Սարգսյանը այս թեմաների շուրջ զրուցել է նաև հայ համայնքի հետ հանդիպմանը: