Կոմկուսի պլենումը այս ամիս նոր առաջնորդ կընտրի: Քարտուղարի պաշտոնակատարն առայժմ Երջանիկ Ղազարյանն է:
Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը Հայաստանի կոմունիստները նշել են գրասենյակային փոքրիկ հավաքույթով և փոփոխություններ սկսելու խոստումներով: Նախ փոխվում է կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը՝ Տաճատ Սարգսյանը հեռանում է հիվանդության պատճառով: Կոմկուսի պլենումը այս ամիս նոր առաջնորդ կընտրի: Քարտուղարի պաշտոնակատարն առայժմ Երջանիկ Ղազարյանն է:
«Կոմկուսն առաջիկայում այնքան է հզորանալու, որ կրկնի 100 տարի առաջվա հեղափոխական սխրանքը»,- լրագրողներին վստահեցրել է Ղազարյանը: