ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում կազմակերպության գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումն ու իր աջակցությունը հայտնում լարվածության թուլացման և բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում կազմակերպության գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումն ու իր աջակցությունը հայտնում լարվածության թուլացման և բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։ Անտոնիո Գուտերեշի անունից հայտարարությունն արել է նրա խոսնակը: Ըստ Արմենպրեսի, հայտարարությունում Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային հարցերի վերաբերյալ: