Արտավան գյուղի հարակից հատվածում արդեն մոխրի է վերածվել 500 հա խոտածածկ, 80 հեկտար՝ անտառածածկ տարածք:
24 ժամ՝ հրշեջներին չի հաջողվում մարել Վայոց ձորում մոլեգնող հրդեհը: Արտավան գյուղի հարակից հատվածում արդեն մոխրի է վերածվել 500 հա խոտածածկ, 80 հեկտար՝ անտառածածկ տարածք: Հարյուրավոր հրշեջներ, զինվորներ և ոստիկաններ են մասնակցում հրդեհի մարման աշխատանքներին: Հարուցվել է քրեական գործ: