Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով հետախուզվող 34-ամյա Հրանտ Համբարձումյանին ոստիկանությունը հայտնաբերել է և կալանավորել:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով հետախուզվող 34-ամյա Հրանտ Համբարձումյանին ոստիկանությունը հայտնաբերել է և կալանավորել, այս մասին Օրակարգին հայտնել են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը մահացել է հուլիսի 20-ին՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին հուլիսի 17-ին: