Նյութական զգալի կորուստ է կրել Չինարիի բնակիչ Տիգրան Վանյանը:
Հրադադարի հեթական խախտումը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին: Հուլիսի 20-ին հակառակորդի թիրախում է հայտնվել Տավուշի մարզի Չինարի գյուղը: Ժամը 16-ից հակառակորդը կրակ է բացել գյուղի մանկապարտեզի, առանձնատների ուղղությամբ: Բարեբախտաբար մարդիկ չեն տուժել: Նյութական զգալի կորուստ է կրել Չինարիի բնակիչ Տիգրան Վանյանը: Այրվել է նրա անասնաֆերման, ձմեռվա համար ամբարած խոտը, քարի փոքրիկ արտադրամասը: