«Ուրբան» հիմնադրամը 12 համայնքների հետ կփորձի լուծումներ գտնել վնասված, հնամաշ խողովակների պատճառով ջրի հսկայական կորուստները կանխելու, ջրի անխնա օգտագործումը դադարեցնելու, ձկնաբուծարաների թվի ավելացման պատճառով առաջացող խնդիրները վերացնելու համար:
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների որակը, արտադրողականությունը և արդյունավետությունը բարելավելու նպատակով, մեկնարկել է եռամսյա ծրագիր: «Ուրբան» հիմնադրամը 12 համայնքների հետ կփորձի լուծումներ գտնել վնասված, հնամաշ խողովակների պատճառով ջրի հսկայական կորուստները կանխելու, ջրի անխնա օգտագործումը դադարեցնելու, ձկնաբուծարաների թվի ավելացման պատճառով առաջացող խնդիրները վերացնելու համար: