Արցախի խորհրդարանական 5 ուժերից 3-ը՝ «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները որոշել են անցումային փուլի նախագահի թեկնածու առաջադրել կրկին Բակո Սահակյանին:
Այսօր պաշտոնապես ավարտվում է Արցախի հանրապետության անցումային շրջանի նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը: Առայժմ ներկայացված է միայն գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Արցախի խորհրդարանական 5 ուժերից 3-ը՝ «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները որոշել են անցումային փուլի նախագահի թեկնածու առաջադրել կրկին Բակո Սահակյանին: Վերջնական պատկերը պարզ կլինի վաղը:
Հիշեցնենք, Արցախի նոր Սահմանադրությամբ՝ առաջիկա 3 տարիներին՝ մինչև 2020 թ. երկիրը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի ընտրած նախագահը: