Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել են նախագահներին փոխանցել այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ իրենց առաջարկը:
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը, որին ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպմանը շարունակվել է քննարկումը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծման շուրջ: Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման ու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը: