Հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Բրյուսելում այսօր կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակից էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ արտգործնախարարության հաղորդագրության, հանդիպմանը ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հենց նրանք են նախաձեռնել այս հանդիպումը: