Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին մոտ տեղակայված ադրբեջանական հրանոթը:
Փաստեր, որ բանական մարդն՝ առողջ տրամաբանությամբ, հերքել չի կարող: Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին մոտ տեղակայված ադրբեջանական հրանոթը: Մինչ միջազգային կազմակերպությունները լարվածությունը թուլացնելու կոչեր են անում երկու կողմերին, Ստեփանակերտը հիշեցնում է՝ պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը չի թիրախավորել, այդ հակառակորդն է իր գյուղերն օգտագործում՝ որպես կենդանի վահան: