Հուլիսի 4-ի միջադեպի առնչությամբ Զուլֆուղարովը լավատեսություն չի դրսևորել Ադրբեջանի 2 հնարավոր տարբերակի՝ լայնամասշտաբ հարձակման կամ միջազգային կառույցներին դիմելու շուրջ:
Սև ամպեր Էլմար Մամեդյարովի գլխավերևում: Ըստ «aysor.am»-ի, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովն է խիստ հոռետեսական արտահայտվել իր երկրի արտաքին քաղաքականության մասին, և դա տպագրվել է ալիևամերձ մամուլում: Հուլիսի 4-ի միջադեպի առնչությամբ Զուլֆուղարովը լավատեսություն չի դրսևորել Ադրբեջանի 2 հնարավոր տարբերակի՝ լայնամասշտաբ հարձակման կամ միջազգային կառույցներին դիմելու շուրջ: «Այս ամենը Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականության և նրա ռազմական մարտավարության և ռազմավարության համակցության արդյունքն է»,- ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը: