Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք դեմ են նախագծին և առաջարկել է, որ ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը:
Հայաստանի խորհրդարանը՝ 53 կողմ, 22 դեմ և 1 ձեռնպահ ձայներով հաստատել է անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք դեմ են նախագծին և առաջարկել է, որ ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը: «Եթե ընդդիմությունը չմասնակցի, կատարողականի հաշվետվությունը չի ընդունվի, քանի որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար չեն հաշվետվությունը հաստատելու համար»,- հայտարարել է Փաշինյանը: