Հայտարարվել է վտանգի ամենաբարձր աստիճան: Ամբողջությամբ այրվել է սեփական տներից մեկը:
Երևանի Խորենացու փողոցում գիշերը հրդեհ է բռնկվել: Հայտարարվել է վտանգի ամենաբարձր աստիճան: Ամբողջությամբ այրվել է սեփական տներից մեկը: Հրդեհից տուժել են նաև հարևան երկու տան տանիքները: Կեսգիշերն անց բռնկված կրակը փրկարարները կարողացել են մարել մեկ ժամ անց: Հրդեհի պատճառները ճշտվում են: