Բյուրոն նախորդ գարնանը կայացած նիստում հայտարարությամբ անվստահություն էր հայտնել Ագրամունտին, շեշտելով, որ նա այլևս իրավասու չէ ներկայացնել Վեհաժողովը, պաշտոնական այցեր կատարել կամ հանդիպումներ ունենալ:
Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽ ամառային նստաշրջանը, որի ընթացքում սպասվում էր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը: Բյուրոն, սակայն, այսօր նիստի մեկնարկից առաջ որոշել է հարցը հետաձգել: Ագրամունտն ասել է, որ ինքը նիստը չի վարի և մեկ շաբաթով այստեղ չի լինի: