Եվրոպական երկրները համարում են, որ Մոսկվան չի ապահովում Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների կատարումը:
Եվրոպան վեց ամսով՝ մինչև 2018-ի հունվարը, երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Որոշումն ընդունվել է Բրյուսելում՝ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ: Եվրոպական երկրները համարում են, որ Մոսկվան չի ապահովում Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների կատարումը: Օրեր առաջ նույն հիմնավորմամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացրել էր նաև Միացյալ Նահանգները: