Այցը պաշտոնական է՝ նախագահ Սարգսյանի հրավերով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ՀՀ է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Տաջիկստանի նախագահն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ջրել է իր տնկած եղևնին: