Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»-ասել է Սերժ Սարգսյանը:
«Առաջիկա 5 տարում պետք է մշակենք ծրագիր-տեսլական, որը կունենա 50 տարվա հորիզոն և կթիրախավորի այն ցուցանիշները, որոնք մեզ տանում են դեպի ապագայի Հայաստան, դեպի ուժեղ և անվտանգ Հայաստան»,- խորհրդարանում հայտարարել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ 25-ամյա պետականություն ունեցող Հայաստանը պետք է սովորի շատ ավելի առաջ նայել, որպեսզի ընթացիկ աշխատանքից բացի, ունենա ավելի երկարաժամկետ հեռանկար։ Երկրի գլխավոր խնդիրներից մեկն, ըստ Նախագահի, առաջիկա տասնամյակներում պետք է փոխել Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Նախագահը նշել է այն ուղղությունները, որ հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի առավելագույն աճ:
«Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. արտագաղթի դադարեցում, ծնելիության բարձրացում ու կյանքի տևողության երկարացում, և արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»-ասել է Սերժ Սարգսյանը: