Բելգիացի հոգևորականը հավատացյալներին եկեղեցի բերելու համար այլընտրանքային միջոց է գտել:
Բելգիացի հոգևորականը հավատացյալներին եկեղեցի բերելու համար այլընտրանքային միջոց է գտել: Բելգիական փոքրիկ գյուղի եկեղեցում արդեն մեկ ամիս գործում է փաբ, որտեղ վաճառվում է տեղական գարեջուր: 1 եվրո արժողությամբ գարեջուրը կարող են գնել միայն նրանք, ովքեր մասնակցում են եկեղեցական ծեսերին: Եկեղեցի այցելողների թիվը կրկրնապատկվել է: Մինչև այդ գյուղում բոլոր փաբերի փակման պատճառով տեղացիները ստիպված են եղել ալկոհոլ օգտագործելու համար մեկնել մոտակա գյուղ: