Հայաստանում կառուցվում է ջերմաէլեկտրակայան՝ 250 մեգավատ հզորությամբ և մինչև 53 տոկոս ՕԳԳ-ով
Հայաստանում կառուցվում է ջերմաէլեկտրակայան: Շոգեգազային ցիկլով էներգաբլոկը նախագծվել է գերժամանակակից սարքերի և գիտական փորձի ներդրմամբ: ՋԷԿ-ի հիմնարկեքը տեղի է ունեցել հանրապետության նախագահի մասնակցությամբ: Ջերմաէլեկտրակայանը կունենա մոտ 250 մեգավատ հզորություն և մինչև 53 տոկոս օգտակար գործողության գործակից: Էներգետիկ նախագծի իրականացման համար իտալական հայտնի Ռենկո ընկերությունը ներդրել է մոտ 300 միլիոն դոլար: Շինաշխատանքները կավարտվեն 2019-ին: