Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը նպաստավոր կլինի ինչպես գործարար միջավայրի, այնպես էլ՝ երկրի քաղաքացիների համար.- ասված է հաղորդագրությունում:
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ Հայաստանը ստացել է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» թեկնածու-երկրի կարգավիճակ: «Դառնում ենք աշխարհի 52-րդ պետությունը, որ առաջադեմ ստանդարտ ներդնելով՝ հանքարդյունաբերության ոլորտում հասնելու ենք թափանցիկության ապահովման, հանրության առջև՝ հաշվետվողականության բարձրացման». գրված է Հարավային Ամերիկայում կայացած նիստի մասնակիցներին՝ Կառավարության ուղարկած շնորհակալական ողջույնում: Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը նպաստավոր կլինի ինչպես գործարար միջավայրի, այնպես էլ՝ երկրի քաղաքացիների համար.- ասված է հաղորդագրությունում: